ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Օգյուստ Ռոդենի քանդակը Sotheby’s-ում վաճառվել է 16,7 մլն դոլարով

Օգյուստ Ռոդենի քանդակը Sotheby’s-ում վաճառվել է 16,7 մլն դոլարով
04.02.2016 | 15:10

Ֆրանսիացի մեծ քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակը Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է նրա գործերի համար ռեկորդային բարձր գնով: «Իրիս- աստվածների սուրհանդակ» մերկ կերպարը, որը եղել է Սիլվեստր Ստալոնեի հավաքածուում, վաճառվել է 16,7 մլն դոլարով: Sotheby’s-ի՝ իմպրեսիոնիզմի, մոդեռնիզմի և սյուրռեալիզմի ժամանակաշրջանների արվեստի գործերի աճուրդի ամենաթանկարժեք լոտը եղել է Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը», որը վաճառվել է 27,1 մլն դոլարով: Կլոդ Մոնեի «Դոժերի պալատը, տեսարան Սան Ջորջիո Մաջորեից» կտավը վաճառվել է 16,7 մլն դոլարով: Անրի Մատիսի «Դաշնամուրի դասեր» կտավի համար վճարել են 15,5 մլն դոլար: Sotheby’s-ի աճուրդից ստացված ընդհանուր գումարը 135 մլն դոլար է:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ